• Ելակետ
  • Մեր Մասին
  • Ինչպէ՞ս գրել հայերէն
  • Գովազդ
  • Կապ
  • Վիրահայ համայնք
    • Հոգեւոր
  • Վրաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Սփյուռք
  • Հայաստան
    • Տնտեսական
    • Մշակութային
  • Արցախ
  • Տարածաշրջան
    • Մոլորակ
Ելակետ | Սփյուռք | Բեյրութում Արցախի նախագահը ասուլիս է տվել լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ

Բեյրութում Արցախի նախագահը ասուլիս է տվել լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ

24 August, 2010 12:26:00 Virahayer News portal
Font size: Decrease font Enlarge font
image

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բեյրութում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Արմենյանի և մի խումբ անդամների հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: 
Նախագահը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Արցախի զարգացման գործում` նշելով, որ այդ գործընթացում ակնկալում է լիբանանահայ համայնքի մասնակցության էլ ավելի ակտիվացումը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Բեյրութ քաղաքում այցելել է Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարան և հանդիպել կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների և հայ համայնքի մի խումբ անդամների հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է Սփյուռքի տարբեր հատվածների հետ կապերի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը` ընդգծելով հաճախակի փոխայցելությունների նշանակությունը` հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչների ընդգրկմամբ: Նախագահը կարևոր է համարել Հայ Կաթողիկե եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում և հատկապես Լիբանանում հայկական մշակութային և կրթական օջախների պահպանման գործում: Անդրարադձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին: 

Նույն օրը տեղի է ունեցել երկրի ղեկավարի մամլո ասուլիսը լիբանանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում արծարծվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:

Comments (0 posted):

Post your comment comment

Please enter the code you see in the image:

  • print Print version
  • Plain text Plain text
Rate this article
0
Ելակետ | Set as homepage | Add to favorites | Rss / Atom | Plain text | Archive

Powered By Oratert News Agency